Տնտեսություն

ՀՀ-ում Արգենտինայի դեսպանն առաջարկել է ճանաչողական սեմինար կազմակերպել հայ և արգենտինացի գործարարների համար

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում Արգենտինայի դեսպանն առաջարկել է ճանաչողական սեմինար կազմակերպել հայ և արգենտինացի գործարարների համար

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-արգենտինյան տնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու նպատակով Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան սեպտեմբերի 20-ին այցելել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին պալատից, պալատի նախագահ, ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանից Արգենտինա է արտահանվում արհեստական կաուչուկ, հագուստեղեն, կոնյակ և այլ ապրանքատեսակներ, իսկ ներմուծվում է հիմնականում անմշակ ալյումին, միս, ցիտրուսներ, ծխախոտի հումք։

Մարտին Սարգսյանը միաժամանակ նշել է, որ ապրանքաշրջանառության ներկայիս մակարդակը գոհացնող չէ և հարկավոր է համալիր միջոցառումներ իրականացնել։ Արգենտինացի դիվանագետը առաջարկել է սկսել ճանաչողական սեմինարից, որի շնորհիվ գործարարները նոր կապեր կհաստատեն և փոխվստահություն ձեռք կբերեն, ինչն էլ բիզնեսի կարևորագույն նախապայման է։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում