Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Կարեն Բեքարյանի կարծիքով` Հարավային Կովկասի տարածաշրջանը շոտլանդական խնդրից հանդուրժողականություն պետք է սովորի

15:35, 22 Փետրվար, 2012

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի անկախության հարցը մտորելու տեղիք կտա Հարավային Կովկասի տարածաշրջանի բոլոր երկրների ղեկավարներին և հասարակություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Կարեն Բեքարյանը:

«Եթե Շոտլանդիան անկախանա հանրաքվեի արդյունքում, ես համոզված եմ, որ որևէ բախում, անհամաձայնություն չի լինելու, քանի որ Շոտլանդիայում կարևորը  ժողովրդի կարծիքն է, նրա ձայնը»,- նշեց Բեքարյանը:

Համեմատականներ անցկացնելով մեր տարածաշրջանում առկա խնդիրների հետ` քաղաքագետը նշեց, որ Անգլիա-Շոտլանդիա հարաբերություններից մեր տարածաշրջանում պետք է սովորեն հանդուրժողականություն:

«Առիթ ենք ունեցել շփվելու Շոտլանդիայի խոշոր հինգ կուսակցությունների հետ, որոնցից երկուսը կողմ են Շոտլանդիայի անկախությանը, երեքը` դեմ: Սակայն հետաքրքիրն այն է, որ որևէ կոնֆլիկտ, անհանդուրժողական մթնոլորտ չենք արձանագրել»,- ընդգծեց քաղաքագետը։

Դիտվել է 570 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ