Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս
Լրահոս

Բոլոր նորությունները


x
Հարցում
Որ թիմը կնվաճի «Եվրո 2012»-ի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիա
Գերմանիա
Անգլիա
Նիդերլանդներ
Իտալիա
Ֆրանսիա

Անհայտ պատճառներով սատկած անասունի վերաբերյալ փորձաքննության պատասխանը կլինի երեք օրից

16:47, 14 Նոյեմբեր, 2011

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեռեւս անհայտ պատճառներով Լոռու մարզում սատկած խոշոր եղջերավոր անասունի գլուխն ուղարկվել է լաբորատորիա: Փորձաքննության պատասխանը կստացվի երեք օրից:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: «Նախնական զննությունը ի հայտ է բերում այն, որ անասունը չի հիվանդացել այն հիվանդություններով, որոնց դեմ Հայաստանում պետպատվերի շրջանակներում իրականացվում է պատվաստում»,- ասաց Պիպոյանը' հավելելով, որ դա կարող է լինել կատաղություն, սակայն հստակ պատասխանը կլինի միայն լաբորատոր փորձաքննությունից հետո:

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ հաղորդած տեղեկությունների համաձայն' նոյեմբերի 14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռվա մարզի Կաթնառատ գյուղում նկատվել է խոշոր եղջերավոր անասունների հիվանդություն, որի հետեւանքով անկել է մեկ եւ հարկադիր սպանդի ենթարկվել' վեց խոշոր եղջերավոր անասուն:

Դիտվել է 441 անգամ




x

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am

Էջի կարգավորումներ