Սինգապուրի վարչապետը պաշտոնական այցով կժամանի Հայաստան

Armenpress 11:00, 21 Սեպտեմբեր, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը սեպտեմբերի վերջին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սինգապուրի վարչապետի պաշտոնական կայքը:

Լի Սյեն Լունը Հայաստանում կլինի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 1-ը:

Նախքան Հայաստան ժամանելը Սինգապուրի վարչապետի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են պաշտպանության և արտաքին գործերի նախարարները, աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am