Երևանյան Եվրո-2019-ին մարզադաշտից հետևել է 52.000-ից ավելի հանդիսական

Armenpress 12:26, 30 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությանը մարզադաշտում հետևել է մոտ 52.180 հանդիսական:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանում կայացած առաջնությունն ընդունեցին «Հանրապետական», «Բանանց» և ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտերը: Եզրափակիչը կայացավ Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Երկու շաբաթ ձգված առաջնության ընթացքում թիմերը բաժանվել էին երկու խմբի, որոնցից Իսպանիան և Պորտուգալիան հասան եզրափակիչ:

Ֆերնան Տորեսի երկու գոլերի շնորհիվ Իսպանիայի մինչև 19 տարեկանների թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am