Գերմանական զինամթերքի վաճառքի ցանկում Թուրքիան առաջինն է

Armenpress 12:39, 20 Հուլիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց Գերմանիան զենք է վաճառում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:

2019 թվականի միայն առաջին 4 ամիսների ընթացքում ռազմածովային ոլորտում Գերմանիայից 184 մլն 100 հազար եվրո արժողությամբ զինամթերք է տրամադրվել Թուրքիային, որը կազմել է այդ ամիսներին գերմանական զենքի ընդհանուր վաճառքի 60 տոկոսը:

Անցյալ տարի նույնպես Թուրքիան բարձր ցուցանիշ է ունեցել գերմանական զենքի վաճառքի ցանկում: Ամբողջ տարվա կտրվածքով Թուրքիային է տրամադրվել 242 մլն 800 հազար եվրո արժողությամբ զինամթերք: Այս ցուցանիշն էլ կազմել է այդ տարվա գերմանական զինամթերքի արտահանման մեկ երրորդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am