«Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ

Armenpress 14:50, 22 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբից հեռացել է 6 ֆուտբոլիստ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզվել են կիսապաշտպաններ Արթուր Գրիգորյանի և Էդուարդ Ավագյանի պայմանագրերը, հարձակվող Վարդան Բակալյանի, կիսապաշտպան Եմիլ Եղիազարյանի և դարպասապահ Սամուր Ագամագոմեդովի պայմանագրերը ավարտվել ու չեն երկարաձգվել, ավարտվել է նաև պաշտպան Հակոբ Համբարձումյանի վարձավճարի ժամկետը։

«Արցախ»-ը պաշտոնապես անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ, այս անվան տակ էլ թիմը հանդես կգա Հայաստանի Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20թթ. առաջնությունում։ 

Անցած մրցաշրջանում «Արցախ» ակումբը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում էր:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am