Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ

Armenpress 16:30, 21 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը չի տեղափոխվի բուլղարական ակումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ֆուտբոլիստն անձամբ: «Այն տեղեկությունը, թե ֆուտբոլային կարիերաս կարող եմ շարունակել Բուլղարիայում, չի համապատասխանում իրականությանը: Նույնիսկ բանակցություններ չեն եղել: Չգիտեմ, թե որտեղից է սկիզբ առել այս տեղեկությունը»,-ֆեյսբուքի իր էջում գրել է ֆուտբոլիստը:

Մայիսի 21-ին Ղազարյանը երկկողմ համաձայնությամբ խզել էր պայմանագիրը պորտուգալական «Շավիշ»-ի հետ, որտեղ տեղափոխվել էր 2018 թվականին պորտուգալական մեկ այլ ակումբից` «Մարիտիմու»-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am