Փաշինյանի եւ Պուտինի հանդիպմանը ԼՂ հակամարտությունը մանրամասն չի քննարկվել. Պեսկով

Armenpress 12:09, 7 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին կայացած հանդիպմանը չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի արծարծվել: Երեկվա խոսակցությունը շատ հանգամանալից Էր երկկողմ հարաբերությունների եւ առեւտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»,- ասել Է Պեսկովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am