ՀՀ վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր

Armenpress 10:41, 29 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Կազինֆորմ» գործակալությունը,

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցությունը խորացնելու հետ կապված հարցեր:

«Մեր երկրներն ընդհանուր շատ բան ունեն, ղազախական և հայկական ընկերությունները սերտորեն համագործակցում են տարբեր ոլորտներում: Հարկավոր է այդ կապերին լրացուցիչ իմպուլս հաղորդել, ինչը կամրապնդի առևտրա-տնտեսական փոխգործակցությունը,- ասել է Ղազախստանի նախագահը:

ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցությունն ընդլայնելու հարցում: «Մեր երկրների միջև տնտեսական կապերն ամրապնդվում են, առևտրաշրջանառությունն աճում է: Բայց այդ ուղղությամբ մենք դեռ աճի մեծ ներուժ ունենք, որն առայժմ չի օգտագործվում ինչպես պետք է: Մեր կառույցները պետք է սերտորեն համագործակցեն, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am