Կլոպը կերկարաձգի պայմանագիրը «Լիվերպուլ»-ի հետ

Armenpress 17:09, 9 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը կերկարաձգի պայմանագիրն անգլիական «Լիվերպուլ»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին միջազգային ԶԼՄ-ները: 51-ամյա մասնագետը դեռևս բանավոր համաձայնության է եկել «Լիվերպուլ»-ի հետ և գերմանացու աշխատավարձը տարեկան կկազմի  10 միլիոն եվրո:

Կլոպի գործող պայմանագիր անգլիական թիմի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am