Մխիթարյանը կարող է վերադառնալ «Բորուսիա»

Armenpress 11:32, 8 Մայիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Tuttomercatoweb: Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլին ֆուտբոլիստի հետ քննարկում է պայմանագրի հնարավոր կետերը, որով հայ կիսապաշտպան կարող է նորից միանալ գերմանական ակումբին:

«Արսենալ»-ի մրցաշրջանի ավարտին պատրաստվում է հրաժարվել ամենաթանկ վարձատրվող ֆուտբոլիստներից` այդ թվում նաև Մխիթարյանից: Հայ կիսապաշտպան Անգլիայում շաբաթական վաստակում  է 180 հազար ֆունտ ստերլինգ:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես է եկել 2013-2016 թվականներին: Մասնակցելով 90 հանդիպման, խփելով 23 գոլ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am