Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան

Armenpress 00:55, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացավ 6-րդ տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան: Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեցին, իսկ Լիլիթ Մկրտչյանը հաղթեց:

Այս տուրից հետո Էլինա Դանիելյանն ունի 4,5 միավոր, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր: Առաջատար Ալինա Կաշլինսկայան հավաքել է 5,5 միավոր:

Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am