Կրեմլում հայտարարել են, որ Թուրքիայում կարող են C-400-ի բաղադրիչներ թողարկվել

Armenpress 15:52, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոսքը C-400-ի ռուս-թուրքական համատեղ համալիր արտադրության մասին չԷ, բայց հնարավոր Է ինչ-որ բաղադրիչների համատեղ արտադրություն, հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Խոսքը C-400-ի բոլոր հանգույցների համալիր արտադրության մասին չԷ եւ լինել չի կարող, դրանք սպառազինության նոր տեսակներ են: Բայց ինչ-որ բաղադրիչների արտադրության մասին, հատվածաբար, անտարակույս, խոսք կարող Է լինել»,- ասել Է նա: Պեսկովը ճշտել Է, որ խոսքը վերաբերում նման համատեղ արտադրությանը «Թուրքիայի տարածքում»: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան կարող են ռազմական տեխնիկայի համատեղ մշակումներ կատարել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am