Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին

Armenpress 11:58, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը կհանդիպեն ապրիլի 15-ին Մոսկվայում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-ին Մոսկվայում: Հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,- նշեց Նաղդալյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am