Հայ բռնցքամարտիկներից 4-ը կպայքարեն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար  

Armenpress 10:45, 11 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամներից մի քանիսը կպայքարեն քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վլադիկավկազում ընթացող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից այսօր ռինգ դուրս կգան եւ քառորդ եզրափակիչի ուղեգրերի համար կպայքարեն 52 կգ քաշային Էրիկ Թոխյանը, 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանն ու 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Պապիկյանն ու Հարությունյանը պայքարը սկսել էին 1/16-րդ փուլից:  Երեկ քառորդ եզրափակիչի ուղեգիր էր նվաճել 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am