Գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը 8-րդն է Համաշխարհային ուսանողական խաղերում

Armenpress 17:21, 9 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Անաստասիա Գալուստյանը Համաշխարհային ուսանողական խաղերում 8-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կանանց մենասահքի ազատ ծրագրում Գալուստյանը գրավեց 10 տեղը, և հավաքելով ընդհանուր 161.98 միավոր գրավեց 8-րդ հորիզոնականը:

Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am