«Արագած»-ը բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում է

Armenpress 20:31, 7 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի հերթական ուղեգիրը նվաճեց «Արագած»-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Արագածը» սեփական հարկի տակ 140-71 հաշվով վստահ առավելության հասավ «Գյումրի» ակումբի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Վիլիամ Վոտկինսը (Արագած), ով վաստակեց 33 միավոր, 6 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am