Շախմատի կանանց հավաքականի հաջորդ մրցակիցը հայտնի է

Armenpress 02:01, 6 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց թիմի հաջորդ մրցակիցը աշխարհի թիմային առաջնությունում հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի ընտրանու դեմ: Ահա մյուս զույգերը. Եգիպտոս-Ուկրաինա, Հունգարիա-ԱՄՆ, Վրաստան-Չինաստան, Ղազախստան-Հնդկաստան:

Աշխարհի կանանց և տղամարդկանց թիմային առաջնություններն անցկացվում են մարտի 4-15-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Մրցաշարում ելույթ ունենալու հրավեր Հայաստանի թիմը ստացել է 2018 թվականին կայացած շախմատի համաշխարհային Օլիմպիադայում բարձր արդյունք գրանցելու շնորհիվ: Կանանց պայքարում հանդես են գալիս Ռուսաստանի, Չինաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Հունգարիայի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Հնդկաստանի թիմերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am