Նա կարող է նոր պատմություն գրել իր համար. «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին

Armenpress 15:44, 2 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ էմերին գովեստի խոսքեր է հնչեցրել Հայաստանի ֆուտբոլի  ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հասցեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Արսենալ»-ի պաշտոնական կայքը, Ունայ Էմերին ընդգծել է, որ Հենրիխ Մխիթարյանը շատ լավ անձնավորություն է, ով տիրապետում է մի քանի լեզուների:  «Նա տարբեր երկրներում աշխատելու փորձ ունի: Որպես ֆուտբոլիստ՝ նա լավ կարիերա ունի: Նա կարող է աճ արձանագրել ու նոր պատմություն գրել իր համար»,- ասել է Էմերին:

Նա հավելել է, որ Մխիթարյանը կարողանում է խաղալ տարբեր դիրքերում, օգնել թիմին աջ կիսապաշտպանի, ձախ կիսապաշտպանի, կենտրոնական կիսապաշտպանի դիրքերում: Նա թիմին շատ է օգնում պաշտպանվելու և հարձակվելու ընթացքում: Նա մեզ համար կարևոր ֆուտբոլիստ է, քանի որ բոլոր խաղացողները շատ են սիրում նրան»,- եզրափակել է «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am