Նադալը դուրս մնաց Ակապուլկոյի մրցաշարից  

Armenpress 14:18, 28 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը դուրս մնաց Ակապուլկոյի մրցաշարից;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մեքսիկայում ընթացող մրցաշարի երկրորդ շրջանում Նադալը մրցում էր Ավստրալիան ներկայացնող Նիկ Կիրոսի հետ: 3 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում Կիրոսը հաղթեց երկու սեթում` 6:3, 6:7, 6:7:

Նիկ Կիրոսը եզրափակիչ դուրս գալու համար կմրցի շվեյցարացի Ստան Վավրինկայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am