ԵԱՏՄ բասկետբոլի անդրանիկ մրցաշարի լավագույն MVP-ին Թադե Քեշիշյանն էր  

Armenpress 10:16, 27 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում առաջին անգամ անցկացվող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն MVP (ամենաարժեքավոր խաղացող) ճանաչվեց «Ուրարտու»-ի բասկետբոլիստ Թադե Քեշիշյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԵԱՏՄ գավաթի խաղարկության լավագույն հնգյակը ունի հետևյալ տեսքը.

Լավագույն խաղարկող-Օլեգ Բալաշով («Բարսի») Լավագույն պաշտպան- Թադե Քեշիշյան («Ուրարտու») Լավագույն թեթև հարձակվող- Դարոլ Էռնանդես Զինենկո («Ցոր-Բորիսֆեն») Լավագույն ծանր հարձակվող - Շեյն Հենրի («Ուրարտու») Լավագույն կենտրոնական - Դմիտրի Ռիտենկո («Արսենալ»)

Լավագույն մարզիչը «Ուրարտու Վիվարոյի» գլխավոր մարզիչ Միքայել Պողոսյանն է:

ԵԱՏՄ գավաթի խաղարկության կազմակերպիչ և Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանը արժանացավ հատուկ մրցանակի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am