Գոռ Մինասյանը ծանրամարտի Հայաստանի առաջնությունը համեմատում է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հետ

Armenpress 18:00, 15 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի առաջնության չեմպիոն, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկրի ներքին առաջնությունը համեմատում է աշխարհի առաջնության հետ:

«Հայաստանի առաջնությունում մրցակցությունը թեժ ստացվեց, քանի որ մասնակցում էին Եվրոպայի ամենաուժեղ ծանրորդները: Կարելի է ասել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունները տեղափոխվել էին Հայաստան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մինասյանը:

Գյումրեցի ծանրորդի խոսքով` հիմա ինքը միջին մարզավիճակում է և բարձրացրած կիլոգրամները նորմալ են: «Ինձ համար այս տարվա բարձրագույն նպատակը աշխարհի առաջնությունն է, որը Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար վարկանիշային է»,-եզրափակեց մարզիկը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am