Ջիբրալթարի մրցաշարում Մելքումյանը 20-րդն է, իսկ Արոնյանը` 24-րդը

Armenpress 09:02, 1 Փետրվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի անդամներ Հրանտ Մելքումյանը և Լևոն Արոնյանն ավարտեցին ելույթները Ջիբրալթարի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վերջին տուրում Արոնյանը պարտվեց Անգլիայից Դավիթ Հովելլին, իսկ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց Դավիթ Նավարայի հետ: Իսկ Էլինա Դանիելյանը վերջին` 10-րդ տուրում ևս կիսեց միավորը մրցակցի հետ:

Հրանտ Մելքումյանը 10 հնարավորից հավաքեց 7 միավոր և 20-րդն է, իսկ Արոնյանը 6,5 միավորով 24-րդ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am