Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ դուրս եկավ Ցիցիպասը
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը Ստեֆան Ցիցիպասն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում մրցում էին Ռոբերտո Բաուտիստա-Ագուտը և Ստեֆան Ցիցիպասը: 3 ժամ 15 ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց 7:5, 4:6, 6:4, 7:6 (7:2) հաշվով:
Ավստրալիայի բաց առաջնությունը թենիսի «Մեծ սաղավարտի» չորս մրցաշարից հերթականն է, որն անցկացվում է Մելբուռն քաղաքի համանուն այգու կորտերում: Մրցաշարն անցկացվում է արդեն 107-րդ անգամ: Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, իսկ կանանց պայքարում` Կարոլին Վոզնյացկին: