Գարո Փայլանը գրել է Թուրքիայում առկա տնտեսական ճգնաժամի մասին  

Armenpress 13:04, 15 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում գործող ընդդիմադիր քրդամետ «ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խոսել է Թուրքիայում առկա տնտեսական խորը ճգնաժամի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փայլանն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:

Խոսելով  տնտեսական խորը ճգնաժամի մասին՝ պատգամավորը նշել է, որ այդ վիճակից կարելի է դուրս գալ միայն ժողովրդավարական և տնտեսական հիմնավոր փոփոխությունների միջոցով:

«Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք, գործազրկության մակարդակը գնալով աճում է, ներդրումների ծավալը ընկնում, արդյունաբերության ծավալը նվազել է 6,5 տոկոսով»,-գրել է Փայլանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am