Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց շախմատի առաջնությունում

Armenpress 20:11, 14 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի կանանց 74-րդ առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տուրում ևս, ինչպես նախորդ 2-ում, Մարիա Գևորգյանը հաղթանակ տոնեց: Մրցակիցներին գերազանցեցին Աստղիկ Հակոբյանը, Սուսաննա Գաբոյանը: Միավորը կիսեցին Ավետիսյան-Խաչատրյան, Ղուկասյան-Կուրսովա զույգերը:

3 հնարավորից հավաքելով 3 միավոր միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է: 2-ական միավոր ունեն Սիրանուշ Ղուկասյանը և Աննա Խաչատրյանը:

Մրցաշարի 4-րդ տուրը կկայանա հունվարի 15-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am