Ալեն Սիմոնյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ-ում ընթացող «Իմ քայլը» խմբակցության նիստի քննարկումներից

Armenpress 21:41, 10 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցող «իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել են տարբեր հարցեր և տրվել պատասխաններ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, որ 3 ժամ տևած նիստն ընդմիջվել է և կշարունակվի: Նիստին մասնակցում է նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մտքեր են փոխանակվել, հարցեր են տրվել և ստացվել պատասխաններ: Քննարկվել են երկրի արտաքին, ներքին քաղաքականությանը, ԱԺ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Խմբակցության նիստում քննարկվել է նաև գալիք աշխատանքների տրամաբանությունը և գործելաոճը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, արդյոք քննարկվել է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրության հարցը՝ Սիմոնյանը դրական պատասխան տվեց, սակայն ավելացրեց, որ դեռևս որոշում չունեն: Մյուս հարցին, արդյոք խմբակցությունն այդ հարցի շուրջ միասնական քվեարկություն կունենա՝ ԱԺ պատգամավորն ասաց. «Բոլոր քննարկումները պետք է ծավալենք ներսում և ընդհանրապես դրանք պետք է լինեն միասնական, այդ պարագայում ևս»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am