Թուրքիան վախենում է, որ Սիրիայի ամերիկյան ռազմաբազաները կարող են օգտագործվել քրդերի կողմից

Armenpress 16:38, 8 Հունվար, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան վախենում է, որ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալուց հետո, Սիրիայում գտնվող ԱՄՆ 22 ռազմաբազաները կարող են օգտագործվել այնտեղ գտնվող քրդերի կողմից: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ»-ը: 

Թուրքիան պատրաստվում է պահանջել, որ ԱՄՆ-ն զորքերը դուրս բերելուց հետո այդ ռազմաբազաները դնի իր վերահսկողության ներքո, կամ առհասարակ վերացնի դրանք: 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է իր զինվորներին դուրս բերել Սիրիայի տարածքից:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող  զորքերը դուրս չի բերի, մինչև Թուրքիայի իշխանությունները չերաշխավորեն, որ չեն հարձակվի Սիրիայի քրդերի վրա և որ նրանց անվտանգությունը կապահովվի:

Թուրքական կողմը պատասխանելով Բոլթոնի հայտարարությանը նշել է, որ այդ հայտարարություններն անհիմն են, և , որ Թուրքիայի բոլոր գործողություններն ուղղված են Սիրիայի քրդերի անվտանգության ապահովմանը:

Թրամփի զորքերը դուրս բերելու  հայտարարությունից հետո քրդական ուժերը դիմել են Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ կոչ անելով պաշտպանել իրենց թուրքական ներխուժումից ու պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am