Թրամփը խոստացել է գալիք տարում այցելել Թուրքիա

Armenpress 20:53, 24 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների գործընկերոջը՝ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Անկարա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Նա հայտնել է, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել դեկտեմբերի 14-ին Էրդողանի ու Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ:

«Վերջին հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանը հրավիրել է Թրամփին այցելել Թուրքիա: Թրամփն ասել է, որ կարող է այցելել 2019 թվականին»,- հայտնել է Քալընը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am