Թուրքիան համալրում է Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները

Armenpress 18:30, 19 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան Սիրիայում նոր գործողություններ սկսելու վերաբերյալ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից հետո սկսել է համալրել և ամրապնդել Սիրիայի հետ սահմանին գտնվող զորամիավորումները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Տեղեկության համաձայն՝ զրահամեքենաներն ու ռազմական տեխնիկան հասել են թուրք-սիրիական սահմանի Գազիանթեպ նահանգ, որտեղից էլ տեղաշարժվելու են դեպի Հաթայի նահանգ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն պատրաստ է Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն, և «ամեն րոպե» կարող են սկսել այդ գործողությունները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am