Առաջնորդվեք պաշտոնական հաղորդագրություններով. Դավիթ Բաբայանն՝ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու լուրերի մասին

Armenpress 09:46, 13 Դեկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին:

«Ես խորհուրդ եմ տալիս առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Բացեք մեր պաշտոնական կայքը, տեսեք՝ կա՞ նման բան, թե՞ ոչ»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Սոցցանցում ակտիվ լուրեր են տարածվում Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am