Պատանի շախմատիստները պարտությամբ մեկնարկեցին Օլիմպիադայում  

Armenpress 10:17, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի պատանիների թիմը պարտությամբ է մեկնարկել համաշխարհային Օլիմպիադայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Հայաստանի մրցակիցը Շվեյցարիայի թիմն էր: Մեր ընտրանու կազմում հաղթանակ տոնեց միայն Արթուր Դավթյանը (3-րդ խաղատախտակ): Շանթ Սարգսյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան, իսկ Արմեն Բարսեղյանը և Աննա Խաչատրյանը պարտություն կրեցին:

Շախմատի մինչև 16 տարեկանների համաշխարհային Օլիմպիադան այս տարի անցկացվում է Թուրքիայի Կոնիա քաղաքում: Այն կտևի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 3-ը: Թիմերը կխաղան 9 տուր և կունենան մեկ հանգստյան օր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am