Ամեն ինչ կանեմ, որպեսզի ԵԱՏՄ-ի ընձեռած մեծ հնարավորությունները համար լավագույնս օգտագործվեն. Նիկոլ Փաշինյան

Armenpress 14:48, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի համար մեծ հնարավորություններ է տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Ես կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միությունում  կան մեծ հնարավորություններ, և, ինչպես պարտավորվել եմ մեր ժողովրդի առաջ, ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ հնարավորությունները լավագույնս օգտագործվեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am