Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը  

Armenpress 15:54, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվողներից Տիգրան Բարսեղյանը բաց կթողնի Ջիբրալթարի հետ հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ջիբրալթարի հետ խաղին նա չի մասնակցի որակազրկման պատճառով, բայց կազմ ու պատրաստ կլինի Լիխտենշտեյնի հետ հանդիպմանը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ ենթախմբում 3-րդ տեղում է: Ենթախմբի առաջատարը Մակեդոնիայի ընտրանին է 9 միավորով: 6-ական միավոր ունեն Ջիբրալթարի և Հայաստանի ընտրանիները: 3 միավորվ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի ազգային թիմն այսօր հյուրընկալվում է Ջիբրալթարին: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am