Կառավարությունը դեմ է կուսակցությունների ֆինանսավորումը 7 անգամ ավելացնելու Գևորգ Գորգիսյանի առաջարկին
ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է մեծացնել պետության կողմից կուսակցություններին հատկացվող ֆինանսական օժանդակությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ պատգամավորն առաջարկում է «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություն կատարել, որով կուսակցությունների ֆինանսավորումը մոտ 7 անգամ կավելանա:
«Բյուջեի վրա այսպիսի բեռ դնելն արդարացված չէ, և առաջարկում ենք բացասական եզրակացություն տալ օրենսդրական նախաձեռնությանը»,- ասաց Արտակ Զեյնալյանը: