Մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը. գլխավոր մրցավարն Աշոտ Վարդապետյանն է  

Armenpress 10:25, 8 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենը ուժերն է չափում ԱՄՆ ներկայացուցիչ, հավակնորդների մրցաշարի հաղթող Ֆաբիանու Կարուանայի հետ: 

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա այսօր, իսկ առաջին պարտիան կմեկնարկի նոյեմբերի 9-ին:

Շախմատային կարևորագույն այս ստուգատեսում ՖԻԴԵ-ն գլխավոր մրցավար է նշանակել Հայաստանի ներկայացուցիչ, միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին: Նշենք, որ Աշոտ Վարդապետյանը գլխավոր մրցավար եղել 2012 թվականի Անանդ - Գելֆանդ և 2013 թվականի Անանդ - Կարլսեն չեմպիոնական մրցախաղերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am