Հայաստանում համաներման շրջանակում յոթ իրանցի է ազատ արձակվել

Armenpress 10:41, 7 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարված համաներման շրջանակում ազատ է արձակվել Իրանի յոթ քաղաքացի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:

Երևանում Իրանի դեսպանությունից գործակալությանը հայտնել են, որ այդ քայլը նպատակ ունի առաջ մղել Իրան-Հայաստան բարեկամական կապերը:

Բացի այդ, դեսպանատնից հայտնել են, որ երկու երկրները հայտարարված ընդհանուր համաներման շրջանակում դիտարկում են Իրանի՝ Հայաստանում ազատազրկված մյուս քաղաքացիների ազատ արձակման կամ արտահանձնման հնարավորությունները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am