Մահացել Է Նիկոլայ Կարաչենցովը

Armenpress 11:17, 26 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 26-ին` իր 74-ամյակից մեկ օր առաջ, Մոսկվայում մահացել Է դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա որդին՝ Անդրեյ Կարաչենցովը:

«Այո, մենք հաստատում ենք: Դա պատահեց Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան ութն անց 50-ին»,- ասել Է նա:

«Նիկոլայ Պետրոիչը մահացել Է այսօր»,- գործակալությանը հավաստել Է դերասանի կինը՝ Լյուդմիլա Պորգինան: Նա հավելել Է, որ այժմ լուծվելու Է հուղարկավորման եւ հրաժեշտ հարցը:

Կարաչենցովը նկարահանվել Է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են` «Ավագ որդին», «Շունը խոտի դեզի վրա», «Սպիտակ շաղեր», «Մարդը Կապուցինների ծառուղուց» կինոնկարները: Նրա խաղացանկում շատ են թատերական աշխատանքները, ներառյալ «Յունոնան եւ Ավոսը»: 2005 թվականի փետրվարին արտիստը ավտովթարի Էր ենթարկվել, ինչի հետեւաքով ծանրագույն գանգուղեղային վնասվածք Էր ստացել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am