Մոսկվան ողջունում է ԼՂ հակամարտության կարգավորման դրական միտումները. Զախարովա

Armenpress 14:39, 4 Հոկտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը ողջունում Է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին, ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, հոկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ողջունում ենք բոլոր այն դրական միտումները, որոնք նշմարվում են ԼՂ հակամարտության կարգավորման գործում»,-ասել Է դիվանագետը:-«Այժմ կարեւոր Է դրանք զարգացնել եւ չվնասել անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, նույնպես տեղ Է գտել վերջին ժամանակներս»:

«Մեր կողմից անհրաժեշտ ողջ աջակցությունն ենք ցուցաբերելու այդ դրական միտումներին»,-ընդգծել Է Զախարովան:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am