Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք

Armenpress 18:41, 17 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք:  

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:  

Տեղեկությունների համաձայն՝ զինտեխնիկան հասել է Զիսր Էշ Սուգուր քաղաք, որտեղ տեղակայված է թուրքական ԶՈՒ դիտակետերից մեկը: 

Թուրքական զինված ուժերը  Սիրիայի հյուսիսում ունի 12  դիտակետ:

Սիրիական Իդլիբում կռվող ընդդիմադիր գրոհայիններին զինտեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարումը Թուրքիայի նախագահ Էրդողանը հիմնավորել է տեղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու անհրաժեշտությամբ:

Սոչիում մեկնարկել է Էրդողան-Պուտին  հանդիպումը, որի ժամանակ նախագահները հիմնականում քննարկելու են իրավիճակը սիրիական Իդլիբում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am