Թուրքիայում ընթացող միջազգային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Armenpress 11:39, 13 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները սկսել են պայքարը Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզիկներից 4-ը հաղթանակի են հասել թուրք բռնցքամարտիկների նկատմամբ, իսկ Հովհաննես Բաչկովը հաղթել է գանացի մարզիկին: Սեպտեմբերի 13-ին տեղի կունենան քառորդ եզրափակչի մենամարտերը և պայքարը կսկսի նաև 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, ով նույնպես կմրցի թուրք բռնցքամարտիկի հետ:

Ստամբուլում Հայաստանը ներկայացում են 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 56 կգ քաշային Ժորա Մարգարյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը:

Հայ բռնցքամարտիկները մրցավայր են մեկնել մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am