Շախմատիստները հաջող են մեկնարկել մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում  

Armenpress 11:00, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացնող շախմատիստները մեկնարկել են աշխարհի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս տարի Հայաստանը ներկայացնում են 4 շախմատիստ: Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը կիսեցին միավորը, իսկ ահա Շանթ Սարգսյանը և Արամ Հակոբյանը հաղթանակներ տարան մեկնարկային տուրում:

Շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունն այս տարի անցկացվում է  Թուրքիայի Գեբզե քաղաքում: Մրցաշարին մասնակցում են 165 շախմատիստներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am