Երևանում հոկտեմբերին կայանալու է «Եվրասիական շաբաթ» ֆորումը

Armenpress 16:50, 28 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 22-ից 24-ը անցկացվելու «Եվրասիական շաբաթ» ֆորումը, որի շրջանակներում  ոսկերչական իրերի արտադրողները և մատակարարները իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին կքննարկեն ոսկերչական շուկայի պաշտպանության համար նոր թվային լուծումներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քննարկվելու  է նաև ԵԱՏՄ-ում ոսկերչական հոլդինգային ընկերության ստեղծման գաղափարը և Եվրասիական ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացման հեռանկարները:

«Ոսկերչական արդյունաբերության վերբեռնումը`  արհեստանոցից մինչեւ ապրանքանիշներ» թեմայով քննարկումները նվիրված կլինեն  շուկաներում ոսկերչական բաշխիչ ցանցի զարգացմանը:  Քննարկումը կլինի այն մասին, թե ինչպես կարելի է կազմակերպել ոսկերչական արտադրանքի արտահանումը ԵԱՏՄ անդամ երկրներից համաշխարհային շուկա:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am