Թուրքիայում քրդերի հետ բախման ժամանակ երեք թուրք զինվոր է սպանվել  

Armenpress 11:41, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հարավարևելյան Հաքարի նահանգում, որը գտնվում է թուրք-իրաքյան սահմանին, Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորների միջև հերթական բախումն է գրանցվել:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

 Բախման հետևանքով երեք թուրք զինվոր սպանվել է, երկուսը՝ վիրավորվել:

 Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխելու է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:

Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումները լայնածավալ ռազմական գործողություններ են իրականացնում PKK-ի մարտիկների դեմ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am