Իրաքն սկսել Է Քիրքուքից նավթ արտահանել Իրան

Armenpress 10:59, 4 Հունիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը ձեռնամուխ Է եղել Քիրքուքի նահանգի հանքավայրերից Իրան նավթի արտահանական մատակարարումներին: Հունիսի 3-ին այս մասին Al Sumaria հեռուստաալիքին հայտնել Է Իրաքի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Ջիհադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրա խոսքով՝ «Քիրքուքից Իրան նավթի փոխադրումը երկու երկրների նավթի նախարարությունների միջեւ կնքված համաձայնագրի բաղկացուցիչ մասն Է», որն արտահանում Է նախատեսում օրական 30-ից մինչեւ 60 հազար բարել ծավալով: Հումքն ավտոցիստեռններով կհասցվի Քերմանշահի նավթավերամշակման գործարան, Թեհրանն իր հերթին համարժեք ծավալներով նավթ կարտահանի Պարսից ծոցի հարավային նավահանգիստներից:

«Ապագայում մենք հույս ունենք Քիրքուքի հանքավայրերից խողովակաշար անցկացնել մինչեւ Իրանի սահման՝ օրական 250 հազար բարել կարողությամբ»,- ասել Է Ջիհադը:

Քիրքուքի նավթի հանքակուտակները համարվում են աշխարհում խոշորագույններից մեկը եւ գնահատվում են 13 միլիարդ բարել կամ Իրաքի նավթի պաշարների ընդհանուր ծավալի շուրջ 12 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am