ՊԵԿ նախագահի հրաժարականի հարցը կառավարության նիստի օրակարգում է

Armenpress 11:20, 17 Մայիս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հրաժարականի հարցը: Այդ մասին նիստից սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջարկում եմ ևս երկու հարց ընդգրկել օրակարգում՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի և ՊԵԿ-ի նոր նախագահի նշանակման հարցը»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարդան Հարությունյանը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ է նշանակվել 2016թ. հոկտեմբերի 8-ից: Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցն էր: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am