ՀՀ նախագահը ստորագրել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը

Armenpress 11:08, 27 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 27-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:

Վարկային համաձայնագիրը 2013թ. մայիսի 29-ին ՀՀ և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված 30 մլն դոլար արժողությամբ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի» վարկային համաձայնագրի լրացուցիչ ֆինանսավորումն է: Ծրագրի նպատակներն են կրճատել սպառվող էլեկտրաէներգիայի ծավալը և ոռոգման թիրախային համակարգերում բարելավել ոռոգման ջրի տեղափոխման արդյունավետությունը և բարելավել ոլորտային կարևոր տվյալների և տեղեկատվության մատչելիությունը և հուսալիությունը որոշում կայացնողների և այլ շահագրգիռ կողմերի համար: Մասնավորապես, Ծրագիրն ուղղված է Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի համար ներտնտեսական ջրանցքի համակարգի կառուցմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am