ՀՀ արտգործնախարարը Բրյուսելում կհանդիպի Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Armenpress 12:02, 20 Փետրվար, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։

Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության  հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am