Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը. Զախարովա
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը: Այդ մասին ամենշաբաթյա բրֆինգի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք հույս կա, որ Հայաստանում և Ադրբեջանում ապրիլին կայանալիք ընտրական գործընթացներից հետո ղարաբաղյան հակամարտությունը լուծում կստանա կամ լուրջ առաջընթաց կգրանցվի այդ ուղղությամբ:
«Հույս կա, որ այդ հակամարտությունը կգտնի իր լուծումը: Ինչպես գիտեք, մենք այդ ուղղությամբ ցուցաբերում ենք համակ ուշադրություն, իսկ ամենագլխավորը՝ ակտիվ մասնակցում ենք կողմերի նախանշած աշխատանքների իրականացմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Զախարովան: